четверг, 6 ноября 2014 г.

Հարցազրույց դպրոցական տարիների մասին

1.Մայրիկ, սիրով էիր հաճախում դպրոց:
Այո սիրով էի հաճախում, որովհետև սիրում էի սովորել:
2.Որ առարկան էիր սիրում, և ինչու:
Ամենից շատ սիրում էի Աշխարհագրություն և Գրականություն առարկանները:  Սիրում էի Աշխարհագության ուսուցչուհուն և ամենինչ ինձ հետաքրքում էր այդ առարկայի շրջանականներում:
Գրականություն առարկան սիրում էի, որովհետև ծանոթանում ու սովորում էինք շատ գրողների կյանքի, ստեղծագործությունների հետ:Եվ քանի որ շատ էի սիրում Գեղարվեստական գրականություն ընթերցել ամենինչ անում էի, որ դասարանում ես ներկայացնեի տվյալ ստեղծագորթյունը:
3.Կարող ես պատմել այնպիսի դեպք, երբ քո ուսուցչուհին քեզ վրա բարկացել էր:
Հիշում եմ, երբ նոր էի սովորում տառերը դժվարանում էի գրել մեծատառ Ն տառը, և իմ ուսուցչուհին բարկացավ ինձ վրա:
Ճիշտ է ես դպրոցական հրաշալի հիշողություններ ունեմ, բայց այդ դեպքը մնաց իմ հիշողության մեջ, որովհետև այդ օրը ես շատ տխրել էի:

Комментариев нет:

Отправить комментарий