Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения

суббота, 14 мая 2016 г.

Ես և բնությունը ներդաշնակ ենք


Ես և բնությունը ներդաշնակ ենք, քանի որ երկուսս էլ ունենք բնավորության հետաքրքիր գծեր: Բնությունը սիրում է հանգիստ, ազատ, թարմացած, նույնպես`ես, ուղղակի այդ ամենը կատարվում է հենց բնության մեջ: Սիրում եմ, երբ լինում եմ բնության ուշադրության կենտրոնում …….. Ես և բնությունը քույրեր ենք, ճիշտ է ես բնությունը մաքուր այդքան էլ չեմ պահում, բայց դե պետք է գոնե մի քանի անգամ կռիվ ման գամ քույրիկիս ու իմ միջև: Խորհուրդ եմ ուզում բոլորին տալ, եղեք բնության պես ներդաշնակ, բարի, մաքուր, հանգիստ և ազատ, դա ձեզ շատ կօգնի ապրել երջանիկ:

вторник, 19 апреля 2016 г.

Ես՝ ամպրոպից հետո…

Ինձ համար ամպրոպը մարդու մեջ լինում է այն ժամանակ, երբ հայրիկդ կամ մայրիկդ բարկանում են քեզ վրա:

пятница, 15 апреля 2016 г.

Իմ լուսաբացը

Ամենագեղեցիկ լուսաբացը լինում է իմ տատիկի գյուղում: Առավոտյան մարդիկ արթնանում են աքաղաղի ձայնից, բոլոր մարդկանց ականջներում լսվում է աքաղաղի կանչը: Ամենաառաջինը արևածագի հետ արթնանում են կապույտ ամպերը՝ ժամը 6-ին:

четверг, 3 марта 2016 г.

Թումանյան վերլուծություններ

Ձևն ու հոգին վերլուծություն
Մարդիկ առաջինը նայում են դերասանի, անծանոթի, գրողի, ձեևերը, գեղեցկությունը, ճանաչվածությունը, կարծում եմ ինչքան ճանաչված ես լինում այնքան վատն ես հոգով, շատերը այդպիսին են, քանի որ բարձրացնում են քթները ու ասում.
-Տե`սեք ես հայտնի գրող եմ, բայց ում է դա պետք եթե հոգով ու սիրով գրող չես: Գեղեցիկ ես չեմ հասկանում `մարմնով, ես հասկանում եմ հոգին: Եթե մարդու հոգին կեխտ է, բայց արտաքինը գեղեցիկ, կապուտաչյա, պաշտոնյա մեր հայերը շփվում են իրենց հետ, ես չեմ հասկանում հայերի այդ անիմաստ բնավորությունը, և չեր էլ հասկանում Թումանյանը: Մարդ` առաջին բառից ես չեմ հասկանում մարդու մարմին, քիթ, ականջ այլ մարդու հոգին, ճիշտ է նաև պետք է գոնե արտաքինով էլ գեղեցիկ քո չափով գեղեցիկ լինես:

Դառնացած ժողովուրդ վերլուծություն
Մարդիկ դառնացել են, միմյանց նախանձելու համար: Նույնիսկ երեխաները, երեխաների մոտ ավելի շատ է այդ դառնացածությունը, քանի որ մեկը-մեկին, ջիջիլ կամ լոմկա են քցում, ու գիտեք ինչով անարժեք իրերով, օրինակ` հեռախոսս, տանս շքեղությունը, հագուստներիս գինը: Մյուսի վշտի ու տխրության համար մենք ուրախանում ենք, բայց չե որ մի օր այդ վիշտը տոմսի պես կգա կհասնի մեզ, և դիմացինդ կծաղրի քեզ, ինչպես, որ դու էիր ուրախանում իր տխրության համար: Մարդիկ դառնացել էին պատերազմի ժամանակ, թուրքերի վրա, նույնպես թուրքերը, բայց չեմ ուզում կռիվ լինի, պատերազմ, ուզում եմ մեր հայրենիքը ինքներս կառուցենք, և լինենք միասին, ուժեղ:

Անկեղծ չենք վերլուծություն
Թումանյանը անկեղծությունը շատ էր ուզում ետ գալ, և իրոք ես էլ եմ ուզում, և կարոտել եմ շատ: Սիրում եմ Թումանյանի այս խոսքը`Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Ներկա պահին շուրջ բոլոր մարդիկ դիմակներով են, ամեն ժամ `, ամեն վարկյան` ամեն օր` ամեն ամիս`…….., նույնիսկ ես)): Ես էլ եմ դիմակով, ասեմ ինչու՞, ես դպրոցում լրիվ ուրիշ տեսակ Թագուհին եմ, թե խոսքս`, թե ծիծաղս`, թե չարությունս`, իսկ տանը ավելի համեստ եմ, բարի, տանը շատ լուրջ եմ ինձ պահում, դա անկախ ինձանից է ստացվում: Անծանոթ և ծանոթ մարդիկ, շատ նախանձ, չար, գոռոզ, խանդոտ մարդիկ են, իրոք: Մոտավորապես վերջերս, ես գնում էի երթուղայինով պարապունքի, երթուղայինի վարորդը` պապիկը մի փոքր վատ էր լսում, մի աղջիկ վարորդին ասեց.
-Կանգառում կկանգնեք- շատ կամաց, ես կասեի խոսեց մտքի մեջ:
Պապիկը չլսեց նրան, աղջիկը գոռաց վարորդի վրա, թե ինչու կանգառում չկանգներից, ոչ գումար վճարեց`, իսկ երբ երթուղայինից դուրս եկավ դուռը այնպես գմփացրեց` փակեց որ պապիկը ասեց.

  • Ա~յ են սովետի ժամանակվա մարդիկ, իսկ հիմա` մեծին հարգել է չունեն, բոլորը չարացել են: Էս~ ինչ երկիրա դառել էհ~:

четверг, 11 февраля 2016 г.

Գնահատում է իմ դպրոցը ծնողս

Գնահատում եմ բարձր, եթե ինչ-որ բան իմ սրտով չլիներ, իմ երեխաները չէին սովորի այս դպրոցում: Ամենակարևորը՝ այս դպրոցում ազատ մտածելակերպ ու սեփական կարծիքը հայտնելը առաջին տեղում է գտնվում: Շատ ուրախ եմ, որ երեխաս կարողանում է ստեղծել բլոգ, ծրագրերով աշխատել, նյութեր պատրաստել: Ես երեխայիս համարում եմ սեբաստացի աշակերտ, քանի որ սիրում է իր դպրոցը և հաճույքով է գնում դպրոց: Երեխայիս չեմ կարող գնահատել, քանի որ կարծում եմ ուսուցչուհիները նրան ավելի լավ կգնահատեն:Միայն կուզեի, որ ավելի շատ լինեին ընթերցանության նյութերը և քերականական առաջադրանքները: 

четверг, 28 января 2016 г.

Վահան Տերյան

,,Գիշեր և հուշեր,, ժողովածուի բանաստեղծությունները ավելի շատ գիշերվա երազների մասին են, գիշերվա հիշողությունների, շատ տառապած հիշողություններով լի բանաստեղծություներ են: 
Ինչ վերաբերում է ,,Ոսկի հեքիաթ,,-ին, ավելի խառը գույներ են՝ սև, ուրախ, կանաչ, կարմիր: Ամեն մի բանաստեղծություն ,,Ոսկի հեքիաթ,,-ից ունի իր ոճը և երանգը:
,,Մթնշաղի անուրջներ,,-ի բանաստեղծություներն էլ ավելի տխուր ու մութ երազներ են ստեղծում իրենց ոճով:

вторник, 26 января 2016 г.

Գրաբարյան առաջադրանքներ

Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
Իմ կարծիքով ավելի շատ օգտագործում են տատիկները այս ասույթները, և պետք է դա այն ժամանակ ասել երբ մարդու հետ դա կատարվում է, և չի հասկանում թե ինչ է անում:
բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
Ես համաձայն չեմ առաջին ասույթին, քանի որ մարդը երբ որ ավելորդ է մտքով կույր է լինում, գոնե մի օր նրա աչքերը կբացվեն, և նա ամեն ինչ առանձին կհասկանա, որ կույր է եղել, իսկ եթե կույր լինես ու ոչինչ չտեսնես, համոզված եմ, որ էլ կյանքում ընդանրապես չես կարողանա տեսնել: 
– Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Ավելի լավ է կույր լինեմ, քան լինել անմիտ:
– Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան  զթագաւոր ծեր եւ անմիտ:
Ավելի լավ է լինեմ աղքատ, բայց խելացի, քան հարուստ բայց անխելք:

суббота, 23 января 2016 г.

«Բան ունեմ ասելու» պիեսը

Ես այս կյանքում բան ունեմ ասելու, ապրեք ուրախ, թեթև, հանգիստ, համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Կյանքում լավատես եղեք, հավատացեք հրաշքների, եթե հավատում ես, ապա կիրականանա հրաշքը: Ես այնքան բան ունեմ ասելու մարդկանց, որ գոնե մեկ գիշերը հերիք չի լինի: Բան ունեմ ասելու քեզ, մի բարկացիր` մի բղավիր` մի հուսահատ եղիր, ՀԱՎԱՏԱ ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ: Ասա`, շփվիր`, մտածիր`, ԺՊՏԱ`, մոգոնիր`, սիրի`, փայփայիր`, երջանիկ եղիր և մի հուսահատվիր`:

Ամանորն առիթ է ինչի՞ համար



Ամանորը առիթ է մարդկանց ավելի ուրախացնելու, երեխաները սպասումով նվերներով սպասեն հեքիաթային Ձմեռ պապին: Ամանորին բոլորի մայրիկները պատրաստում են ամանորյա ուտեստներ: Ամանորը առիթ դարձավ, որ մարդիկ հավատան հրաշքների, սպասումներով սպասեն այդ օրվան: Ճիշտն ասած՝ ինձ թվում է, որ ամենալավ պահը այն է ամանորի, երբ դեռ  բոլոր մարդիկ պատրաստվում են տոնածառ դնեն: Եթե ամանորը չլիներ, կարծում եմ, որ կյանքը մի քիչ անհետաքրքիր կլիներ, քանի որ պահ է եկել, որ մարդիկ հավաքվեն բարի մախթաքներ ասեն, և զարկեցնեն իրենց բաժակները: Ամանորին երեխաները զվարճանում են ճերմակ ձյունով: Առանց ամանոր, ոնց որ Ձմեռ պապը առանց մորուքի, սեղանը առանց բլինչիկի և մսի, երեխան առանց նվերի:

вторник, 15 декабря 2015 г.

Ամանորյա իրական նվեր


Ամանորը իմ սպասված, ուրախ, համով-հոտով, երջանիկ օրն է, քանի որ գիտեմ ինձ անակնկալներ է սպասվում, և գոնե ամանորին, մի լավ ախորժակով սեղանից կօգտվեմ: Այդ օրվանը ես անակնկալներով սպասում եմ: Բոլորս էլ միմյանց ամանորին նվեր ենք գնում թեկուզ` հարազատիդ, կամ ընկերոջդ: Իմ կարծիքով իրական նվերը պետք է լինի շատ մեծ, զարմանալի, հետաքրքիր և դա ինձ ինչ որ բան հասկացնի, կամ սովորեցնի: Իրական նվերը պետք է լինի իրական հարազատից: Կարծում եմ, որ անպայման չէ, որ լինի ֆիզիկական նվեր, օրինակ հրաշք կատարվի կյանքումդ ինչ որ բան փոխվի, այդ ժամանակ իրական նվերը կթակի իմ տունը:


воскресенье, 29 ноября 2015 г.

Սպասում պատմվածք

Ինձ դուր եկավ <<Սպասում>> պատմվածքը, քանի որ պատկերացրեցի այդ Փարիզի փողոցների ցուրտը: Փարիզը նկարագրված էր շատ խորացված: Կոմիտասը այդ հին դրամապանակը ձեռքը սպասում էր, սպասում, որ տերը գա: Նա համոզված էր, որ մուրացկան է լինելու տերը, քանի որ դրամապանակի մեջ գռոշներ էին, բայց հակառակը Կոմիտասը գումար թողեց այդ մաշված դրամապանակի մեջ: Կոմիտասը երևում էր ցուրտ ու քամիոտ լույսի տակ, որը անընդատ անջատվում և միացվում էր: Նա սպասում` ու սպասում էր և եկավ դրամապանակի տերը`մուրացկանը:

вторник, 27 октября 2015 г.

Ես ապրում եմ, որովհետև....

Ես ապրում եմ, որովհետև ունեմ երազանքներ և ընտանիք: Եթե ունես ընտանիք կյանքդ անիմաստ չի լինում, քանի որ ամեն բանը կախված է ընտանիքիդ անդամներից:Ես ապրում եմ, որովհետև ունեմ այս կյանքում ՄԵԾ նշանակություն:Կյանքումս ունեմ անելիքներ ապագայիս հետ կապված: Ապրում ես քեզ համար, ունենում ես սեփական գիտելիք, ունենում ես կյանքումդ թշնամիներ, որպիսզի կյանքդ անիմաստ չլինի: Ես ապրում եմ հիշողություններով, երազանքներով, հաջողություններով և իմ ուժով: Եթե ես ծնվեի, ունենաի ամեն բան, նաև անհնարին, լինեի հայտնի շրջապատումս և ոչ մի խնդիր չունենայ կյանքս անիմաստ կլիներ: 

понедельник, 26 октября 2015 г.

Ինձ տրվում է, թե ես եմ ձեռք բերում

Իմ հաջողությունները ես եմ ձեռք բերում, քանի որ չեմ սիրում, իմ սիրած գործի մեջ ինչ որ մեկը մտնի: Հաջողություններ ունեմ, որոնք ծնողներս են ստեղծել: Ծնողներս ամեն հարցում օգնում են ինձ, բայց ես թույլ չեմ տալիս, որ ամեն բանը նրանք անեն: Ես չեմ սիրում, որ ինձ աջակցում են, քանի որ ես սիրում եմ միայնակ հասնել ամեն բանի: Հաջողություններս հասնելու համար խորդակցում եմ մայրիկիս հետ, որպիսզի մտքերս ավելի իմի բերեմ և ավելի լավ ընկալեմ: Ես հասել եմ իմ հաջողությանը, ունեմ հաջողություններ, որոնք ինձանից են կախված: Ես ընդանրապես, չէի մտածի, որ իմ սիրած գործը կշարունակեմ, ավելի խորացված և հետագայում ինջ դա կօգնի ամեն բանում:

вторник, 20 октября 2015 г.

Ես ներկան եմ

Ես ներկա եմ իմ աշխարհում, կարևոր չէ ապագաս և ոչ էլ անցյալս: Իմ գունազարդ աշխարը միայն ես եմ ստեղծել, ես հիմա ներկայում եմ, ապրում եմ հենց հիմա, և ինչքան էլ անցյալը ինձ հետապնդի, միևնույն է ես հիմա կամ, և անցյալս թող ինձ չհուզի: Կարծում եմ, որ մարդը պետք չի ապրի անցալի դաժան օրերը միայն հիշելու ժամանակ:Չէ որ մեզ բոլորիս տրվել է ապրել կյանքի լուսավոր ու մութ օրերը:Չէ որ իմ աշխարհը տվել է ինձ իմ ընտանիքը, ես իմ ընտանիքի հետ եմ, իմ աշխարի մեջ:Բոլոր մարդիկ էլ փորձությունները հախթահարել են ամեն մեկին օգնելու համար, և քանի դեռ իմ աշխարհը չի կործանվել ներկայումս և հոգիս տար ու բեր չի եղել ես` ուրախ եմ:Իմ աշխարհը գունավոր ու ծիածանի գույների պես վառվռում է, քանի որ ես կամ և ներկայում եմ:Ճիշտ է ես փոքրիկ աղջիկ եմ, բայց միևնույն է ունեմ մեծ էներգիա, ինչքան էլ ես ուրախ չլինեմ,, բայց ընկերոջս այդ տխրությունը չեմ պարգևի:Ապագաս ընթանրապես ինձ կարևոր չէ, ես ներկա եմ , հոգիս խաղաղ է, ես ապրում եմ, մնում է ուղղակի Մանկությունս զվարթ ու խաղաղ շարունակվի:Իմ մտքերով եմ ես ստեղծել իմ աշխարհը, թող միայն մարդկությունը ինձ սիրի, և ես ինձ զգամ ԻՄ ստեղծած աշխարհում ` սիրված ու լավ ՄԱՐԴ:


четверг, 1 октября 2015 г.

Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով:
Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը:

понедельник, 21 сентября 2015 г.

Հարցազրույց հայրիկիս հետ

-Բարև հայրիկ.
-Բարև Թագուհի.
-Հայրիկ դու զբաղվում ես ձկնորսությամբ կամ որսորդությամբ?
-Մանուկ ժամանակից սեր ունեմ ձկների հետ`այո զբաղվում եմ:
-Կարող ես ձկնորսության հետ կապված մի պատմություն պատմես?
-Մի անգամ ընկերներիս հետ գնացել էինք Սևան ձկնորսության, ընկերս ձկան փոխարեն ջրից դուրս բերեց ակնոց:
-Հայրիկ կարող ես խորուրդ տալ, թե ինչպես կարելի է ձկներ բռնել ձկնորսական կարթով?
-Ձկնորսական կարթը ունի խայծ և կեռիկ, որի միջոցով որսում են ձկներին:

Հասարակությունը օգնում է, թե վնասում

Հասարակությունը միայն ու միայն վնասում է, քանի որ երբ ես շրջապատիցս մի խոհրուրդ եմ ուզում իմանալ, նրանք միշտ քննադատում են կամ չեն հավատում: Հասարակությունը միշտ ճիշտը ասում է դեմքիդ: Ես չեմ սիրում, որ ինձ քննադատում են, դա աշխարհի ամենավատ բանն է, քանի որ կարող է հասարակությունը գտնել քո մեջ մի վատ բան, և ամբողջ աշխարհը խոսի դրա մասին: Ես զզվում եմ խոսել հասարակության մասին, քանի որ ամեն վատ բան դրանից է գալիս:

понедельник, 7 сентября 2015 г.

Ներքև-վերև

Ներքև-վերև հասկացությունը երբ լինում է մուլտֆիլմերի, կինոների մեջ, հասկացվում է՝ որպես հարստության և աղքատության նշան: Իսկ ես մտածում եմ, որ միայն չես կարող հասկանալ հարուստ և աղքատ լինելը, կարծում եմ, որ ներքև-վերև հասկացությունը վերաբերում է մարդկության բարությանը և չարությանը, որովհետև հարստությունից և աղքատությունից ավելի լավ բան կա՝ մարդը: Եթե մարդը հպարտ լինի, պաշպանված, պինդ, ուժեղ, նա կլինի վերևում, ընդհանրապես կապ չունի՝ նա հարուստ է, թե աղքատ, քանի որ դու նաև կարող ես խելքով էլ կռվել, քան փողերով: Երբ ներքևում ես լինում, նշանակում է, որ դու անմակարդակ ես, թույլ, անշնորհք, հիմար և քո խելքով չես կարող կռվել, քանի որ հիմար ես և ոչինչ չգիտես: