Показаны сообщения с ярлыком Աշխարագրություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աշխարագրություն. Показать все сообщения

четверг, 15 октября 2015 г.

Ռուսաստան

Ռուսաստանը Դաշնային կառուցվածքի երկիր է: Ռուսաստանի Դաշնության մեջ են մտնում 83 հավասարազոր սուբյեկտներ, այդ թվում 21 հանրապետություն, 9 երկրամաս, 46 մարզ, 2 դաշնային նշանակաշության քաղաք, 1 ինքնավար մարզ և 4 ինքնավար շրջան:
 Դաշնության պետական իշխանության մարմինների համակարգը սահմանվում է Դաշնության կանոնակարգած ընդհանուր հիմունքներով: Յուրաքանչյուր շրջանում գործում է օրենսդիր (ներկայացուցչական) մարմին (պառլամենտ, օրենսդիր հավաք) և գործադիր մարմին (կառավարություն): Մի քանիսում գոյություն ունի նաև բարձր պաշտոնյայի պաշտոն (նախագահ, նահանգապետ), որոնք ունեն ՌԴ-ի օրենսդիր մարմինների լիազորություններ նախագահի ներկայացմամբ և կարող են այդ պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ քանակությամբ: Ռուսաստանը բաժանվում է նաև 8 դաշնային շրջանների, որոնցից յարուրաքանչյուրում աշխատում է նախագահի լիազորված ներկայացուցիչը: Դաշնության սուբյեկտները ունեն իրենց վարչատարածքային բաժանումը: Որպես օրենք, սուբյեկտի կազմում հիմնական միավորը համարվում են հանրապետական (մարզային, երկրամասային) նշանակության շրջանները և քաղաքները:Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում` Եվրասիա մայրցամաքի հյուսիսում:

четверг, 8 октября 2015 г.

Իտալիա

Անվանումն առաջացել է մ.թ.ա մոտ 500 թվականին Վիտալիա ձևով և սկզբնապես վերաբերում էր միայն Կալբրիային՝ Ապենինյան թերակղզու հարավային վերջավորությանը, ուր բնակություն էր հաստատել հյուսիսից եկած վիտալներ ցեղը։

четверг, 1 октября 2015 г.

Գերմանիա



Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բեռլին
Տարածքը՝ 357 հզ.կմ քռ
Բնակչությունը՝ 82,7 մլն
Պետական լեզուն՝ գերմաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գերմանական մարկ)

 Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։ Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։ Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին, 962։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։

четверг, 24 сентября 2015 г.

Ֆրանսիա

Ֆրանսիա
Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը` Փարիզ
Տարածքը՝ 552 հզ. կմ2
Բնակչությունը՝ 64,5, մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 1999 թ.՝ ֆրանսիական ֆրանկ)

 "Ֆրանսիա" անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է "Ֆրանկների երկիր": Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա: Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ։Ֆրանսիայի հանրապետություն , ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: 

четверг, 17 сентября 2015 г.

Մեծ Բրիտանիա


Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ2
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։ Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա (Մեծ Բրիտանիա կղզի և Իռլանդիա կղզու հյուսիս-արևելյան մասսը, մի շարք փոքր կղզիներ և արշիպելագներ, Նորմանդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդյան կղզիներ): Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրից, նրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը:

вторник, 1 сентября 2015 г.

Ֆինլանդիաի և Շվեդիաի համեմատումը


Ֆինլանդիաի և Շվեդիաի տարբերությունը այն է, որ Ֆինլանդիաի բնակչությունը 5,475,526, իսկ Շվեդիաինը 8,587,353: Նաև Շվեդիան ամենամեծ քաղաքն է, իսկ մյուսը այդքանել մեծ քաղաքը չէ: Ֆինլանդիաի տարածքը ընդանուր 338,435 կմ², բայց Շվեդիաում ավելի մեծ է տարածքը 449,964 կմ² է: Ֆինլանդիա ջրային տարածքը 10,2 % (34 544 կմ² է, Շվեդիաի ջրայինը`8.67: 

понедельник, 10 ноября 2014 г.

Ռասսաներ և կրոներ

Ռասսա նշանակում է մարդկանց խմբերը, որոն իրարից տարբերում են արտաքին, ֆիզիկական ու մարդաբանական հատկանիշներով:Ռասսա տերմինը արաբերեն Ռասս բառից է առաջացել:


Կրոն նշանակում է աշխարհի ճանաչողության հատուկ ձև է, որը բնորոշվում է հավատով առ գերբնական ուժ, իր մեջ կարող է ներառել բարոյական նորմերի, վարքի կանոնների և երկրպագության ծեսերի առանձին տարրեր կամ համակարգ:


Հիմնական                                  Խառը և անցումային
 Մոնղոլոիդ                              Եվրոպեոիդ+Նեգրոիդ=Մուլատ
Նեգրոիդ                                Նեգրոիդ+Մոնղոլոիդ=Սամբո
Ավստրաոլիդ                          Եվրոպեոիդ+Մոնղոլոիդ=Մետիս                             
Եվրոպեոիդ
Ավելի հետքրքիր տեղեկություններ այստեղից`http://www.slideshare.net/asatryanmarta/ss-15138401#btnNext