Показаны сообщения с ярлыком Կենսաբանություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կենսաբանություն. Показать все сообщения

четверг, 11 мая 2017 г.

Բջջի օրգանիոդ

Բջջապատը որը լավ արտահայտված է բուսական բջիջներում, ծածկում է բջջաթաղանթը։ Բջջաթաղանթն իրենից ներկայացնում է լիպիդների երկու շերտ, որոնց մեծ մասը հանդիսանում են ֆոսֆոլիպիդներ։ 
Բջջի օրգանոիդները կատարում են զանազան ֆունկցիաներ։ Կատարում են որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիաներ։ Օրգանոիդները ցիտոպլազմայի մասնագիտացված մասեր են, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառնությունը։

Սելեկցիա

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։
Սելեկցիայի հանդիպող օրինակներ
Բույսերի սելեկցիա
320px-Carrots_of_many_colors.jpg
Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:
Կենդանիների սելեկցիա
800px-Sectio_caesarea.jpg
Կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմը բջջի հիմնական բաղադրամասն է: Ցիտոպլազման անօրգանականաղերի և տարբեր պրգանական նյութեի ջրային լուծույթ է: Նրանում գրեակշռումեն սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայունէ, թեև ցիտոպլազմի և բջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենումնյուերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիականնյութերի
փոխարկումները: Ցիտոպլազմում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝գունակներ, սպիտակուցային մասնիկներ կամ մշտականկառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետևծախսվում են բջջի կենսագործուներության ընթացքում:

Միտոզ

Միտոզը կազմվածէ չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները՝ տարրալուծվում, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում՝ մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են զիտոպլազմի հասարակածում՝ հավասարաչափ հեռանալով բևեռներից:
Քրոմոսոմները, որոնք կազմված են միայն ցենտրոմերային հատվածում իրար հետ հպված երկու միանման քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները:Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առաձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վարածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում՝ անաֆազում, իլիկի՝ ցենտրոմերներին միացված թելիկները քրոմոսոմների վարածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ, դիտվում է նաև բևեռների իրարց հեռացում: Միտոզի վերջին փուլում՝ թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։

Մեյոզ

Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում դիպլորիդ հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածնվում հապլորիդ հավաք ունեցող ձվաբջջի կամ սպերմատողորիդի: Մեյոզը երկու բաժանումների համալիր գործընթաց է, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաղկացած է չորսական փուլերից՝ պրոֆազ, մետադազ, անաֆազ, թելոֆազ: Մեյոզի առաջին բաժանման պրոֆազը սկսվումէ  քրոմոսոմների պարուրմամաբ, որոնք հաստանում են:
Հոլոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, ընդհուպ մոտենում են միմյանց և դիրքավորվում այնպես, որ յուրաքանչյուր հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդ յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համատապասխան կետին: 

Ժառանգական հիվանդությունների մասին

Ժառանգական հիվանդություններ, մարդկանց ժառանգական հիվանդությունները բազմաբնույթ դրսևորումներ ունեն։ Ներկայումս այդ հիվանդությունների լիարժեք դասակարգում չկա, քանի որ դժվար է որոշել այս կամ այն ժառանգական ախտաբանության հիմքում ընկած չափանիշների շրջանակը, որոնցով հնարավոր է դրանք տարբերակել։
Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։

Դաունի համախտանիշԽմբագրել



Դաունի համախտանիշ
Դասվում է, այսպես կոչված, քրոմոսոմային հիվանդությունների շարքին, որոնք, որպես կանոն, չեն ժառանգվում՝ ծնողների օրգանիզմում ընթացած գամետոգենի հետևանքով քրոմոսոմների նորմալ թվաքանակի խախտման պատճառով։ Քանի որ այս հիվանդությունները գենետիկական ապարատի խանգարումներ են, դրանց նույնպես դասում են ժառանգական հիվանդությունների թվին։ Դաունի համախտանիշի դեպքում հիվանդի քրոմոսոմների թվաքանակը մեկով ավելանում է՝ դառնալով 47 (քրոմոսոմների 21-րդ զույգը ներկայացված է լինում 3 քրոմոսոմով` տրիսոմիա): Հիվանդության հաճախականությունն է` 1։ 750 նորածին, սեռերի հավասար հավանականությամբ։ Հիմնական հատկանիշներից են դեմքի մոնղոլոիդ կազմվածքը և թուլամտությունը։ Դաունի համախտանիշն ուղեկցվում է սրտի արատներով, խոշոր անոթների կառուցվածքի, մարսողական համակարգի խանգարումներով, չարորակ ուռուցքների զարգացմամբ և, որպես հետևանք, կարճակյացությամբ։ Ենթադրվում է, որ հիվանդությունը կառուցվածքային և կարգավորող գեների գործունեության արգասիքների՝ տրիսոմիայի պատճառով առաջացած անհավասարակշռության հետևանք է։

четверг, 8 сентября 2016 г.

Սպիտակուցներ

Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր:Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է:Սպիտակուցի նպաստում է ֆերմենտների և հորմոնների արտադրմանը, նրանց կանոնավոր գործունեությանը, ապահովում է բջիջների և մկանների առողջությունը: Սպիտակուցները վերկանգնում են բջիջները, տեղափոխում մոլեկուլները, մեխանիկական և կառուցվածքային աջակցություն ցուցաբերում ոսկորներին և մաշկին:Սպիտակուցները մեծ դեր են խաղում իմունային համակարգի ամրապնդման համար: Մեր օրգանիզմը ունի հատուկ մշակված ինքնապաշտպանական մեխանիզմ տարբեր ինֆեկցիաների և հիվանդությունների դեմ:

вторник, 12 апреля 2016 г.

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են:
Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված էգլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

вторник, 5 апреля 2016 г.

Երեխայի ծնունդը ,աճը և զարգացումը

Կրծքի երեխա, երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը։ Ծնվելու և պորտալարը կտրելու պահից սկսվում է կյանքի առաջին՝ նորածնության շրջանը։ Երկրորդ ամսից սկսվում է կյանքի երկրորդ՝ կրծքի հասակի շրջանը և շարունակվում մինչև առաջին տարվա վերջը։ Այդ շրջանում տեղի է ունենում բոլոր օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ ունակությունների արագ զարգացում։ Կրծքի երեխաի ամենաբնորոշ առանձնահատկությունը հասակի երկարելը և մարմնի քաշի ավելանալն է։ Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից սկսած, կարող է տարբերակել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Երբ երեխան արդեն տասներկուերորդ ամսական է նա կարող է.
- Ցույց տալ` ինչ է ուզում առանց գոռալու:
 - Ինքնուրույն կանգնել:
 - Առանց կողմնակի օգնության մի թիչ քայլել սենյակում:
- Մոտ ազգականներին, բարեկամներին հրաժեշտ տալ` թաթիկը թափահարելով:
- Գիտակցաբար ասել << մամա >> և << պապա >>:
- Գնդակը գլորել դեպի մայրը:

среда, 16 сентября 2015 г.

Նյարդային հիվանդությունների տեսակները

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։ Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։ Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

воскресенье, 18 января 2015 г.

Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ բնութագրել , բակտերիաներին, մամուռներին, սնկներին, սապրոֆոտներին և այլն, կարողանում եմ մանրադիտակով նայել, կարողանում եմ ուսումնասիրել տարբեր բույսեր: