вторник, 1 сентября 2015 г.

Արձակուրդային մտորումներ

Ես այս տարի իմ ընտանիքի հետ գնացել էի Վրաստան հանգստանալու: Ծանոթացա միջավայրին, փողոցներին և այգիներին: Նաև այնտեղ ձեռք բերեցի վրացի ընկերուհի, մենք միասին խոսում էինք ռուսերեն, բայց նա ռուսերեն չէր սիրում, և ռուսերեն էլ այդքան չգիտեր: Ռուսերեն մուլտֆիլմներ էի նայում ամեն առավոտ: Կարդացել եմ Ավետիք Իսահակյանի պատմությունները: Նայել եմ վրացական ալիքները և ֆիլմերը: Ես ունեի նախասիրություններ, որ մենք առավոտյան շուտ գնանք լողալու: Այնտեղ շատ գեղեցիկ էր, շատրվանները, արձանները, ճոճոնակները: Ես արձանների մոտ լուսանկարվում էի: Հասկացել եմ, որ ամառային արձակուրդներից ավելիլավ բան չկա, և որ պետք է այս տարի գնահատականներս բարձրացնեմ:Մեր ընտանիքով նաև գնացինք Բաթումի, այնտեղի ծառերը շատ հետաքրքիր էին: Ես շատ էի ուրախացել, որ գնալու էինք հանգստանալու: Ես շատ տպավորված էի այնտեղից: Մենք լավ ժամանակ անցկացրեցինք:

2 комментария: