четверг, 17 сентября 2015 г.

Մեծ Բրիտանիա


Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ2
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։ Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա (Մեծ Բրիտանիա կղզի և Իռլանդիա կղզու հյուսիս-արևելյան մասսը, մի շարք փոքր կղզիներ և արշիպելագներ, Նորմանդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդյան կղզիներ): Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրից, նրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը:

Комментариев нет:

Отправить комментарий