четверг, 24 сентября 2015 г.

Ֆրանսիա

Ֆրանսիա
Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը` Փարիզ
Տարածքը՝ 552 հզ. կմ2
Բնակչությունը՝ 64,5, մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 1999 թ.՝ ֆրանսիական ֆրանկ)

 "Ֆրանսիա" անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է "Ֆրանկների երկիր": Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա: Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ։Ֆրանսիայի հանրապետություն , ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: 

Комментариев нет:

Отправить комментарий