четверг, 1 октября 2015 г.

Գերմանիա



Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բեռլին
Տարածքը՝ 357 հզ.կմ քռ
Բնակչությունը՝ 82,7 մլն
Պետական լեզուն՝ գերմաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գերմանական մարկ)

 Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։ Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։ Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին, 962։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։

Комментариев нет:

Отправить комментарий