четверг, 12 января 2017 г.

Իմաստունները Գոթոմում

Մի ժամանակ, Գոթոմում ապրում էին ձկնորսներ: Նրանք շատ իմաստուն էին, այդպիսին մենք չէինք լսել:
Նրանց ընկերներից  տասներկուսը մի օր գնացին ձկնորսության: Նրանցից մի քանիսը գնումմ էին հոսանքին հակառակ, իսկ մի քանիսը չոր գետնի վրայով: Նրանք որսացին շատ ձուկ և հիանալի  ժամանակ անցկացրին:
Երբ նրանք գալիս էին տուն նրանցից մեկը ասաց.
-Մենք վտանգեցինք մեր կյանքը հոսանքին հակառակ գնալով, ես հուսով եմ, որ մեզանից ոչ ոք չխեդվեց:
-Հնարավոոր է մեզանից մեկը խեղդվել է  ինչպես իմանանք.- հարցրեց մեկ ուրիշը:
-Եկեք տեսնենք մենք  այսօր առավոտյան տասներկու հոգով ենք գնացել ձկնորսության.-եկեք հաշվենք և տեսնենք բոլորը վերադառնում են թե ոչ:
Այսպիսով նրանցից մեկը սկսեց հաշվել.
- Մեկ ,երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ,ութ,ինը, տասը, տասնմեկ.
-Ցավոք մեզնից մեկը խեղդվել է.- բացականչեց նա:
-Վա~յ մեզանից մեկը պակասում է ,թույլ տվեք ես հաշվեմ.-Մեկ ,երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ:-Ցավոք ցավոք նա խեղդվել է,իրոք մեզանից մեկը խեղդվել է: 
Հետո յուրաքանչյուրը հաշվեցին, և նարնցից ամեն մեկը հաշվեց մինչև տասնմեկը:
-Ցավոք. գոռացին նրանք:  Մեզանից մեկը խեղդվել է, ով է նա:
Նրանք ետ գնացին ափ, նայեցին վերև, ներքև: Ամբողջ ժամանակ նրանք լացում էին և ողբում բարձրաձայն:
Հարևանը, որը եկել էր զբոսնելու տեսնելով նրանց հարցրես.- Ինչ եք փնտրում, և ինչու եք տխուր:
Նրանք ասացին.- այսօր մենք տասներկու հոգով եկանք ձկնորսության, բայց մեզնից մեկը խեղդվել է.
- Հաշվել եք և տեսել եք, որ նա չկա:
- Ինչ տխուր է-ասաց հարևանը, բոլորդ տեսել եք, որ ձկնորսները հաշվել են մինչև տասնմեկը.- ինչ կտաք ինձ եթե ես գտնեմ տասներկուերորդ մարդուն:
-Պարոն.- լացում էին բոլորը միասին.- մեր սեփական ամբողջ գումար 
-Տվեք ինձ գումարը-ասաց հարևանը.
Այնուհետև նա սկսեց հաշվել, դիպչելով նրանց մեկի ուսին.- սա մեկը.
Հաջորդին դիպչելով նա ասաց.- սա երկու. Եվ այսպես նա հաշվեց մինչև վերջին մարդուն.
Դիպչելով մեկի ուսին նա ասաց.- այստեղ է տասներկուերորդը.
-Օ~ շնորհակալություն դուք գտաք մեր ընկերոջը.-բացականչեցին բոլորը.
Արդյո՞ք հարևանը գտավ իրենց կորած ընկերոջը: Իսկապե՞ս ձկնորսներից մեկը կորել էր: Ինչպե՞ս եք դուք կարծում:
Թարգմանեցին՝ Էլեն Ջանոյանը և Թագուհի Միրզոյանը:









Комментариев нет:

Отправить комментарий