четверг, 11 февраля 2016 г.

Գնահատում է իմ դպրոցը ծնողս

Գնահատում եմ բարձր, եթե ինչ-որ բան իմ սրտով չլիներ, իմ երեխաները չէին սովորի այս դպրոցում: Ամենակարևորը՝ այս դպրոցում ազատ մտածելակերպ ու սեփական կարծիքը հայտնելը առաջին տեղում է գտնվում: Շատ ուրախ եմ, որ երեխաս կարողանում է ստեղծել բլոգ, ծրագրերով աշխատել, նյութեր պատրաստել: Ես երեխայիս համարում եմ սեբաստացի աշակերտ, քանի որ սիրում է իր դպրոցը և հաճույքով է գնում դպրոց: Երեխայիս չեմ կարող գնահատել, քանի որ կարծում եմ ուսուցչուհիները նրան ավելի լավ կգնահատեն:Միայն կուզեի, որ ավելի շատ լինեին ընթերցանության նյութերը և քերականական առաջադրանքները: 

Комментариев нет:

Отправить комментарий