Գոնարյոն յոթ եղբայրներից ամենափոքրն էր: Նրա ծնողները փող չունեին, որպեսզի տղային ուղարկեին դպրոց: Ստիպված նրանք հարուստ ֆերմերի մոտ ուղարկեցին աշխատելու: Այսպես Գոնարյոն դարձավ խրտվիլակ: Նա պետք է քայլեր դաշտերով և վախեցներ թռչուններին: Ամեն առավոտ նրան տալիս էին վառոդ, և նա գնում էր աշխատանքի: Ժամանակ առ ժամանակ նա կանգ էր առնում դաշտերում և վառում էր վառոդը: Վառոդի բոցը վախեցնում էր թռչուններին, և նրանք թռչում էին, կարծում էին, որ որսորդներ էին եկել: Մի անգամ կայծը կպավ Գոնարյոի բաճկոնին, և նա այրվեց, և եթե տղան չգցեր իրեն ջրի մեջ, ապա նա կզոհվեր կրակից: Առվակի մեջ թռչելով՝ նա վախեցրեց բոլոր գորտերին, նրանք աննկարագրելի աղմուկով փախան այնտեղից: Գորտերի աղմուկից վախեցան մորեխները և վայրկյանական լռեցին: Բայց ամենից շատ վախեցավ և արտասվեց Գոնարյոն: Նա թրջված նստած էր առվի ափին, ինչպես անճոռնի ճուտիկ, պատառոտված և սոված: Նա այնպես դառը լաց էր լինում, որ նույնիսկ ճնճղուկները ճյուղից ճյուղ չէին թռչկոտում: Նրանք նայում էին տղային և խղճում նրան: Բայց մի՞թե ճնճղուկները կարող են մխիթարել խրտվիլակին:
Комментариев нет:
Отправить комментарий