воскресенье, 22 мая 2016 г.

Ջրածինը և նրա ստացումը

Փորձ 1. Ջրածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
2H2O =2H2 + O2
Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանքանցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբերեն, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելունպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալգազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկուանգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքումբռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազըջրածինն է:

Փորձ 2.  Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների   փոխազդեցությամբ
Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Ի՞նչ նկատեցիք:Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները:

Փորձ 3. Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից
                          
 2Na + 2H2O = 2NaOH + H2
Ալկալիական մետաղներն են`Li,  Na, K, Rb, Cs, Fr
Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ներկվեց մորու գույն:
Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:

Փորձ 4.Ջրածնի փոխազդեցությունը պղնձի (II) օքսիդի հետ (ջրածնի վերականգնող) հատկությունը

   Փորձանոթի հատակին գդալիկի օգնությամբ մի քիչ պղնձի(II) օքսիդի  փոշի տեղադրեք և ամրացրեք ամրակալի թաթին թեք վիճակում,որպիսզի առաջացող ջուրը չլցվի  օքսիդի վրա: Նախորդ փորձում նկարագրված ձևով ստացեք ջրածին և.խողովակի միջոցով ջրածինը անցկացրեք պղնձի(II)օքսիդով լցված փորձանոթի մեջ փորձանոթը տաքացնելով սպիրտայրոցի միջոցով:Փորձանոթի պատերին առաջանում է փայլուն կարմրավուն թաղանթ` պղինձը, իսկ փորձանոթի վերին մասում հայտնվում են ջրի կաթիլներ:

Cu+2O -2+H20 =Cu0 +H2+1O-2
Cu+2  +2 e= Cu0-օքսիդիչ
H20-2e=2 H+1-վերականգնիչ

Комментариев нет:

Отправить комментарий