понедельник, 5 сентября 2016 г.

«Իմ կյանքի ժամերը»

Իմ կյանքի ժամերը, ապրում եմ խնայողաբաը, քանի որ կյանքում ամենաշատը թանկ է ժամանակը: Ժամանակս փորձում եմ անտեղի չծախսել: Ծախսում եմ իմ լավ ապագայի և ընտանիքիս վրա: Այս պահին իմ կյանքի ժամանակը ծախսում եմ իմ բոլոր նպատակների համար: Նպատակս`դառնալ տաղանդավոր դերասանուհի, մոտ երկու տարուց ավել հաճախում եմ թատերախումբ, բայց դեռ ժամանակս շատ պետք է ծախսեմ, որովհետև այս կյանքում ամեն ինչին հեշտ չես հասնում: Եթե խոսքը գնում է իմ ընտրած արվեստին, ուրեմն ես իմ ժամանակը կծախսեմ, որ հասնեմ նպատակիս: Օրվա ընթացքում ամենաշատ ժամանակը անցնում է ընտանիքիս հետ, ու չեմ էլ փոշմանում, որովհետև նրանք ինձ համար շատ մեծ ու թանկ նշանակություն ունեցող մարդիկ են:

Комментариев нет:

Отправить комментарий