Ընտրության միջոցով տվյալ երկրի քաղաքացիներն ընտրում են իրենց ներկայացուցիչներին և ղեկավարներին՝ նրանց լիազորելով իշխանությամբ: Ընտրությունը պետք է պարբերական բնույթ կրի, որպեսզի ընտրված պաշտոնյաները հաշվետու լինեն ժողովրդի առջև: Եթե նրանք պատշաճ կերպով չկատարեն իրենց պարտականությունները, ապա ընտրողները հաջորդ ընտրությանը այլևս չեն քվեարկի նրանց օգտին: Ընտրության միջոցով ձևավորված պետական իշխանությունը համարվում է օրինական: Սակայն ընտրությունն ինքնին դրա երաշխիքը չէ: Երաշխիք կարող է լինել միայն ազատ և արդար ընտրությունը:
Комментариев нет:
Отправить комментарий