среда, 17 мая 2017 г.

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը

1. Երբ է սկսվել և ավարտվել առաջին աշխարհամարտը, որոնք են առաջին աշխատամարտի պատճառները?
Այն սկսվել է 1914 հուլիսի-ի 28-ին և ավարտվել է 1918 նոյեմբեր-ի 11-ին։ Գլխավոր պատճառն է եղել աշխարհի վերաբաժանումը, ով չի ունեցել մեծ տարածք ցանկացել է ունենալ, իսկ ով ունեցել է մեծ տարածք ցանկացել է այն ավելի շատ մեծացնել։
2.Ինչ ռազմաքաղաքական խմբավորումների մինչև է եղել առաջին համաշխարհային պատերազմը։
Անտանտի և Քայռակ միության միջև:Անտանտը՝Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրիտանական Կայսրությունը պատերազմել են քառյակ միության՝ Գերմանիայի, Ավստրո-հունգարիայի, Այժմյան Թուրքիայի և Բուլղարիայի դեմ։
3.Որքան հայ է մասնակցել այս պատերազմին։
250.000
4. Առաջին աշխարհամարտի տարիներին քանի հայ կամավորական ջոկատներ են ստեղծվել, ովքեր են եղել այդ ջոկատների հրամանատարները, և քանի հազար հայ կամավոր է եղել։
Սեպտեմբերի սկզբում եղել է չորս ջոկատ հետո ավելացել է և չորսը, սակայն ութերորդ ջոկատը չի կռվել։
1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։
2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։
3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։
4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։
5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։
6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։
7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։
1915 թվականի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազարի։
5.Յուրաքանչյուր սովորող ընտրում է հայ կամավորական ջոկատ և ներկայացնում է այդ ջոկատի մարտական ուղին։

Комментариев нет:

Отправить комментарий