Միտոզը կազմվածէ չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները՝ տարրալուծվում, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում՝ մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են զիտոպլազմի հասարակածում՝ հավասարաչափ հեռանալով բևեռներից:
Քրոմոսոմները, որոնք կազմված են միայն ցենտրոմերային հատվածում իրար հետ հպված երկու միանման քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները:Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առաձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վարածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում՝ անաֆազում, իլիկի՝ ցենտրոմերներին միացված թելիկները քրոմոսոմների վարածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ, դիտվում է նաև բևեռների իրարց հեռացում: Միտոզի վերջին փուլում՝ թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։
Комментариев нет:
Отправить комментарий