понедельник, 9 марта 2015 г.
Չարենցի գազելներ
Վերլուծություններ
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով - դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով - դու խմի՜ր:
Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում -
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր:
Այս բանստեղծությունը շատ հոգեվոր էր, քանի որ Չարենցը տալիս էր իր հարազատին, որ խմեր հանգստանար:
……………………………………………
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում -
Միայն շշուկ ու հնչյուն են - կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում...
Այս բանաստեղծությունը կարկաչում էր կապույտի խաղաղության մեջ:
……………………………………………………………..
Դու կապույտը սիրեցիր - չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, - չգտար:
Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր - չգտար:
Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր - չգտար...
Այս բանաստեղծության հեղինակը՝Չարենցը կորցրել էր իր հանգիստ կապույտը, խաղաղությունը բայց չէր գտնում:
…………………………………………………
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, -
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր...
Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր...
Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր...
Իսկ այս բանաստեղծությանը նա իր քրոջ ասում էր որ հանգստության մեջ ճամփա ընկանք:
………………………………….
Թող ապրի հոգին - կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին - կապույտ վանդակում:
Դու - ծարավ աղջիկ, կապույտը - գինի.
Դու - արբած մի կին - կապույտ վանդակում:
Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում...
Բանաստեղծությունը շատ հոգի էր տալիս, և կապույտ գինին խորդանշում էր խաղաղության գինի: Այդ աղջիկը խմում էր գինին, որ հանգստանա:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий