четверг, 15 октября 2015 г.

Ռուսաստան

Ռուսաստանը Դաշնային կառուցվածքի երկիր է: Ռուսաստանի Դաշնության մեջ են մտնում 83 հավասարազոր սուբյեկտներ, այդ թվում 21 հանրապետություն, 9 երկրամաս, 46 մարզ, 2 դաշնային նշանակաշության քաղաք, 1 ինքնավար մարզ և 4 ինքնավար շրջան:
 Դաշնության պետական իշխանության մարմինների համակարգը սահմանվում է Դաշնության կանոնակարգած ընդհանուր հիմունքներով: Յուրաքանչյուր շրջանում գործում է օրենսդիր (ներկայացուցչական) մարմին (պառլամենտ, օրենսդիր հավաք) և գործադիր մարմին (կառավարություն): Մի քանիսում գոյություն ունի նաև բարձր պաշտոնյայի պաշտոն (նախագահ, նահանգապետ), որոնք ունեն ՌԴ-ի օրենսդիր մարմինների լիազորություններ նախագահի ներկայացմամբ և կարող են այդ պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ քանակությամբ: Ռուսաստանը բաժանվում է նաև 8 դաշնային շրջանների, որոնցից յարուրաքանչյուրում աշխատում է նախագահի լիազորված ներկայացուցիչը: Դաշնության սուբյեկտները ունեն իրենց վարչատարածքային բաժանումը: Որպես օրենք, սուբյեկտի կազմում հիմնական միավորը համարվում են հանրապետական (մարզային, երկրամասային) նշանակության շրջանները և քաղաքները:Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում` Եվրասիա մայրցամաքի հյուսիսում:

Комментариев нет:

Отправить комментарий