вторник, 20 октября 2015 г.

Ես ներկան եմ

Ես ներկա եմ իմ աշխարհում, կարևոր չէ ապագաս և ոչ էլ անցյալս: Իմ գունազարդ աշխարը միայն ես եմ ստեղծել, ես հիմա ներկայում եմ, ապրում եմ հենց հիմա, և ինչքան էլ անցյալը ինձ հետապնդի, միևնույն է ես հիմա կամ, և անցյալս թող ինձ չհուզի: Կարծում եմ, որ մարդը պետք չի ապրի անցալի դաժան օրերը միայն հիշելու ժամանակ:Չէ որ մեզ բոլորիս տրվել է ապրել կյանքի լուսավոր ու մութ օրերը:Չէ որ իմ աշխարհը տվել է ինձ իմ ընտանիքը, ես իմ ընտանիքի հետ եմ, իմ աշխարի մեջ:Բոլոր մարդիկ էլ փորձությունները հախթահարել են ամեն մեկին օգնելու համար, և քանի դեռ իմ աշխարհը չի կործանվել ներկայումս և հոգիս տար ու բեր չի եղել ես` ուրախ եմ:Իմ աշխարհը գունավոր ու ծիածանի գույների պես վառվռում է, քանի որ ես կամ և ներկայում եմ:Ճիշտ է ես փոքրիկ աղջիկ եմ, բայց միևնույն է ունեմ մեծ էներգիա, ինչքան էլ ես ուրախ չլինեմ,, բայց ընկերոջս այդ տխրությունը չեմ պարգևի:Ապագաս ընթանրապես ինձ կարևոր չէ, ես ներկա եմ , հոգիս խաղաղ է, ես ապրում եմ, մնում է ուղղակի Մանկությունս զվարթ ու խաղաղ շարունակվի:Իմ մտքերով եմ ես ստեղծել իմ աշխարհը, թող միայն մարդկությունը ինձ սիրի, և ես ինձ զգամ ԻՄ ստեղծած աշխարհում ` սիրված ու լավ ՄԱՐԴ:


1 комментарий: