пятница, 15 апреля 2016 г.

Իմ լուսաբացը

Ամենագեղեցիկ լուսաբացը լինում է իմ տատիկի գյուղում: Առավոտյան մարդիկ արթնանում են աքաղաղի ձայնից, բոլոր մարդկանց ականջներում լսվում է աքաղաղի կանչը: Ամենաառաջինը արևածագի հետ արթնանում են կապույտ ամպերը՝ ժամը 6-ին:
Ծիտիկները սկսում են ծվծվալ, կովերը ձայն են տալիս՝ մուո՜՜՜ւ~մու՜՜, զեփյուռից ծառերի ճյուղերը արթնանում են, արևը ամպի տակից դուրս է գալիս: Մեր տան երեխաները` 7 հոգի, տան շունն էլ հետը (չնեղանաս, շուն ջան, բայց դու էլ ես ընկնում իրենց խելքին և առավոտյան վազում այս կողմից այն կողմ), գնում են կենդանիներին կեր տալու: Իրենց վազքից, իրենց ղժժոց-ճչոցից ես չեմ կարողանում քնել: Տատիկս իր ճուտիկներին է կերակրում, եղբայրս կովերին է տանում արածելու մեր դաշտում: Ես պատուհանից նայում եմ, թե ինչ է կատարվում բակում, իսկ հետո գնում եմ սենյակս, պառկում իմ մահճակալին և գոռում` կամաաա~ց, մարդ կա քնած, ու քնում եմ բարձը գլխիս:

Комментариев нет:

Отправить комментарий