пятница, 15 апреля 2016 г.

Թռիչք դեպի աստղերը


Միջաստղային ճանապարհորդությունների գաղափարը հին է ինչպես աշխարհը, բայց մարդկության գործնական քայլերը սկսվել են մի քանի տասնյակ տարիներ առաջ: Տիեզերագնացության մի շրջանը ուղեծրային կայանների ստեղծումն էր, որոնք կարող էին օգտագործվել որպես առաջնային բազաներ անհայտ աստղերի ճանապարհին:

Հարցի պատմությունը
Ուղեծրային կայանների պատմությունը սկսվել է 1929 թվին, երբ ավստրիացի գիտնական Հերման Նորդունգը հրատարակեց «Տիեզերական տարածությունում ճամփորդության հիմնախնդիրը» գիրքը, որտեղ նկարագրում է միջուղեծրային կայանների կառուցվածքը, որոնք պետք է դիտարկեն և հետազոտեն երկրի մակերևույթը, նաև օգտագործվեն որպես միջմոլորակային հաղորդակցության բազաներ:
   1949 թվին լույս տեսավ անգլիացիներ Սմիտրի և Ռոսսի նախագիծը, որի բնորոշ գիծը էներգետիկ արևային կայանքի հսկայական պարաբոլոիդաձև ալեհավաքն էր: 1953 թվին ամերիկացի ինժիներ Բրաունը առաջարկեց 75 մետր տրամագծով, միջուկային էներգետիկ կայանքով, հավաքովի կառուցվածք ունեցող տորոիդալ կայանի նախագիծը: Կայանը մի քանի հրթիռներով պետք է հասցվեր ուղեծիր և այնտեղ հավաքվեր կոնստրուկտորի նման: Կոնստրուկցիայի թեթևացնելու համար ինժինենը առաջարկեց ստեղծել արհեստական ծանրության ուժ, որը հավասար է երկրայինի մեկ երրորդին, ինչպես նաև օդի ճնշում մթնոլորտային ճնշման կիսով չափ, բայց թթվածնի բարձր պարունակությամբ և խառնուրդում հելիումով ազոտի փոխարինմամբ:
  Հաջորդ քայլը դեպի ժամանակակից տիեզերական կայաններ արեց խորհրդային գիտնական Արի Շտերնֆելդը, որը առաջարկեց հավաքել ծանր արհեստական արբանյակներ ոչ թե մասերից, որոնք հրթիռներով հասցվում էին ուղեծիր, այլ հենց հրթիռի մասերից`հատուկ կերպով պատրաստված վերջին աստիճաններից: Այդ գաղափարը վերցրեցին և զարգացրեցին ամերիկացի կոնստրուկտորները,մասնավորապես, Goodyear ընկերության աերոֆիզիկայի բաժնի աշխատակից Դարրելլ Ռոմիկը: 1956 թվին նա ներկայացրեց 20000 բնակչությամբ ուղեծրային քաղաքի կոնցեպտը (պատկերացում-ըմբռնումը): Քաղաքի կառուցում-հավաքումը պետք սկսվեր հրթիռների երրորդ աստիճանների երկու գլխամասերի միացմամբ: Տիեզերագնացները, որոնք պետք է թռչեին այդ հրթիռներով, պետք է օգտագործեին թևերի դետալները որպես շինանյութ, իսկ ապրեին վառելիքային  բաքերում: Այդ ձևով միացված աստիճանների քանակը պլանավորվում էր ավելացնել մինչև 49-ը: Դրան զուգահեռ հրթիռի աստիճաններից միջուկի շուրջը պետք է մոնտաժվեր 25 մ տրամագծով և 330 մ երկարությամբ  կլոր բաժանմունքը, ինչպես նաև կառուցվեր բնակելի տարածքներ հսկայական պտտվող անիվի ձևով: Երկու տարի անց քաղաքը` ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ աշխատանքային կառույցներով և բնակելի «անիվի» 500 մետրանոց տրամագծով, պետք է պատրաստ լիներ:

Լրակազմում աստղային բուքսիր
1960 թվականին ամերիկյան Martin ֆիրման մշակեց տիեզերական ուղեծրային կայանների երկու նախագիծ: Առաջինը, որի ուղեծրային կյանքը հաշվարկված էր մի տարի,նախատեսվում էր անկշռելիության պայմաններում երկրաֆիզիկական, աստղագիտական և բժշկակենսաբական հետազոտությունների անցկացման համար: Երկրորդ նախագիծը առանձնանում էր կիսակոշտ կոնտրուկցիայով, ապարատը ուղեծիր դուրս բերելուց հետո, երկու մասերը փչվում էին օդով, մինչև գնդաձև դառնալը, որը ավելացնում էր նրանց ծավալը:
Նույն թվին ամերիկյան Lockheed ֆիրման առաջարկեց ուղեծրում մոնտաժվող տիպային տարրերից կայանի կոնստրուկցիա: Երկարաժամկետ թռչող սարքի ընդհանուր քաշը մոտ 200 տոննա է, երկարությունը`մոտ 60 մետր, լայնությունը`մոտ 30 մետր: Էներգետիկ կայանք էր ծառայում  միջուկային տուրբինագեներատորային էլեկտրակայանը: Կայանում  կային նաև օժանդակ թռչող սարք (աստղային բուքսիր) և յոթ տեղանի հրթիռային սարք Երկրի հետ կապի համար (աստղային տաքսի): Ուղեծրում մնալու ժամկետը ծրագրավորված էր չորս տարի:
    1960 թվականին ամերիկյան Douglas Aircraft Company-ն առաջարկեց հետաքրքիր կոնստրուկցիա`տիեզերակայան, որը միաժամանակ նրան ուղեծիր դուրս բերող հրթիռի երկրորդ աստիճանն է: Ուղեծրում անձնակազմը հերմետիկացնում է աստիճանը, լցնում այն օդով, տեղափոխվում թռիչքային պատիճից և մոնտաժում աշխատանքի համար անհրաժեշտ սարքերը:
   Վերջապես 1962 թվականին ամերիկյան North American Aviation ֆիրման հրատարակեց կայանի նախագծի էսքիզը, որը դուրս էր բերվում ուղեծիր ծալված վիճակում:Հավաքելուց հետո կայանը ստանում էր անվագնդով և երեք անվաճաղերով վեցանկյուն շրջանակի տեսք: Կայանի մատակարարումը պլանավորվում էր իրականացնել «Ապոլլոն» տիեզերանավերով: Պլանավորվում էր, որ տիեզերակայանում միաժամանակ կարող էին կառանվել մինչև յոթ տիեզերանավեր: Նաև կայանում պետք է պահպանվեր արհեստական ծանրության ուժ:

Մերձերկրյա եռագույնը
Սակայն, ինչպես մենք գիտենք, իրականում մեր մոլորակի ուղեծրում սկզբում հայտնվել է «Միր»ուղեծրային համալիրը, իսկ հիմա Միջազգային տիեզերական կայանը: Վերջերս ՄՏԿ-ի կառավարման բազմակողմ խորհուրդը հայտարարեց, որ նրա շահագործումը կշարունակվի 2015թվից հետո էլ, իսկ ԱՄՆ-ի վարչակազմը նախատեսում է կայանի օգտագործել մինչև 2020 թվականը:
    Ռոսկոսմոսի`տիեզերագնացների կողմից ղեկավարվող թռիչքների վարչության նախկին (2004-2015-ի հուլիս) ղեկավար Ալեքսեյ Կրասնովի ասելով, չի բացառվում «ազատ թռչող տիեզերական օբյեկտների» հայտնվելը, որոնցում կանցկացվեն գիտական և տեխնոլոգիական փորձարկումներ: Այդպիսի օբեկտների սպասարկումը կկատարվի ինչպես ՄՏԿ-ից, այնպես էլ ժամանաողանձնակազմերի կողմից: 2012 թվականի սկզբին Ռոսկոսմոսը արդեն բանակցություններ է վարել ՄՏԿ ծրագրով գործընկերների հետ նման օբյեկտների համար օգտակար ծանրաբեռնվածություն տրամադրելու մասին:
   Սակայն չի բացառվում նաև ազգային ուղեծրային կայանի հայտնվելու տարբերակը: «Տիեզերագնացության նորություններ» ամսագրի մեկնաբան Իգոր Լիսովը համոզված է. «Ռուսաստանը ունի բավականաչափ տեխնիկական հնարավորություններ, որպեսզի կառուցի իր սեփական կայանը: Չե, որ մենք կառուցել ենք երկու լավ մոդուլներ ՄՏԿ-ի համար, կկառուցենք էլի, այնպես որ այդ իմաստով խնդիր չկա»:

Հանգստյան օրերը տիեզերքում
Բացի տիեզերակայանների միջպետական նախագծերից գոյություն ունեն նաևկոմերցիոն նախագծեր: Այսպես, դեռ 1999 թվականին Hilton International հյուրանոցային ցանցը հայտարարեց ամերիկյան շատլերի (բազմակի օգտագործման տիեզերանավերի) դատարկ վառելիքային բաքերի օգտագործմամբ Space Island տիեզերական հյուրանոց-կայանի շինարարության պլանների մասին: Շինարարության արժեքը գնահատվում էր 6-12 միլիարդ դոլար, ժամանակը`վեց տարուց ոչ պակաս: Ճիշտ է, 2011 թվականի դրությամբ նախագծի իրականացման ժամկետներն անհայտ էին մնում:
   Բացի այս,ամերիկյան SpaceX ընկերության Dragon մասնավոր տիեզերանավի DragonLab տարբերակը կարող է ծառայել որպես տիեզերական լաբորատորի, որն ընդունակ է վերադառանալ երկիր: Ուղեծրում գտնվելու ժամկետը կարող է տատանվել մի շաբաթից մինչև երկու տարի միջակայքում:
  Վերջապես, իսպանական Galactic Suite ընկերությունը ծրագրավորում է արձակել 6 տեղանոց (4 զբոսաշրջիկ, 2 տիեզերագնաց) ուղեծրային հյուրանոց: Հյուրանոցի ուղեծրի բարձրությունը 450 կիլոմետր է, երեք օր կայանում գտնվելու արժեքը (ներառյալ ութ շաբաթյա նախապատրաստական պարապմունքները արևադարձային կղզում)`3միլիոն եվրո: Ընկերությունը ծրագրում է օգտագործել ռուսաստանյան հրթիռներ, որոնք կարձակվեն Կարիբյան կղզիներում հատուկ այդ նպատակի համար պատրաստված տիեզերակայանից,զբոսաշրջիկներին հյուրանոց հասցնելու համար: Նաև ենթադրվում է ուղեծրային կայանը սարքավորել համապատասխան մոդուլովհանգստացողներին բաց տիեզերք դուրս բերելու համար:
  Այնպես որ, ինչպես ասում է իսպանական ընկերության գործադիր տնօրեն Քսավյե Կլարամունտը «բացարձակ նորմալ է համարել, որ ձեր երեխաները , հնարավոր է արդեն 15 տարի անց իրենց հանգստյան օրերը կարող են անցկացնել տիեզերքում»: Եվ, ինչու՞ ոչ:


Тайны xx века, №14, 2016, էջ 4-5

Թարգմանությունը օգնել է`պապիկս:

Լուսանկարի աղբյուրը`  panarmenian.net

Комментариев нет:

Отправить комментарий