среда, 7 июня 2017 г.

Իմ ուսուցիչը

Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչուհուն`ընկեր Արուսին, հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մտա դպրոց ու նա իր բարի ժպիտով նայեց ինձ, բռնեց  ձեռքս ու տարավ դասարան: Հիշում եմ նրա դասերը,  երբ հաճույք  էր լսել թե նա ինչպես  է  դասը բացատրում: Ամեն մի տառը, ամեն բառը նրա շութերից այլ կերպ էին հնչում, այլ գեղեցկությամբ ու հմայքով: Ամեն նոր դասի հետ ավելի ու ավելի էի սիրում դպրոցը, գիտությունը: Դպրոցը դառնում էր ավելի հարազատ ու ջերմ:Տարիների ընթացքում շատացան ուսուցիչներս,  ովքեր նույնպես ջանք չեին խնայում նոր բան  սովորեցնելու: Մեր դասարանը շատ ուսուցիչներ է, փոխել, որին հավանել ենք, սիրել: Այս տարվա ուսուցիչներից մեծ մասամբ ինձ անծանոթ էին, բոլորի հետ ծանոթացա ու սկսեցի սիրել, ամեն մեկին յուրովի: Ամեն մեկը տարբեր բնավորությամբ մարդիկ են: Բայց նա՝ իմ  առաջին ուսուցչուհին, միշտ կմնա ուրիշ՝ չնմանվող մյուսներին, ում կհիշեմ մինչև կյանքիս վերջ:

Комментариев нет:

Отправить комментарий