«Մահվան տեսիլ» պոեմում Չարենցը պատկերել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ուղին: Պոեմը գրվել է 1933 թ. և ներառված է « Գիրք ճանապարհի » ժողովածուում: Իր բնույթով պոեմը խորհրդածական երկ է: Պոեմի սկզբում պարզ է դառնում, որ Չարենցը իրեն ուղեկից է ընտրում Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանթեին:Բանաստեղծը և իր ուղեկիցը ձեռք ձեռքի բռնած մտնում են դժոխային մի անտառ, որտեղից լսվում է հառաչ, հեկեկանք, իսկ վերից «գունատ մի մահիկ» մահ ու սարսափ է տարածում իր լույսով: Այդ մահիկը խորհրդանշում է Օսմանյան պետության զինանշանը:
Комментариев нет:
Отправить комментарий