среда, 7 июня 2017 г.

Նոյեմբեր

Նոյեմբերի 30
Կատարած աշխատանքի ներկայացում, գնահատում

Նոյեմբերի 29

Գրել կապակցված խոսք տրված բառերով. կայծակ, ձի, արձակել, ոտնաձայն, վառվել, վտանգավոր, թաքնվել:
Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Ես ապրում էի մի փոքրիկ խրճիթում: Հիշում եմ, մի օր կայծակ էր դրսում, դուրս եկա, սակայն հասկանում էի, որ վտանգավոր է դրսում գտնվելը: Կանգնած նայում է երկնքին և հանկարծ լսվեցին ոտնաձայներ, վախեցա և թաքնվեցի: Անցավ մի փոքր ժամանակ, և հեռվից երևաց մի ձի, ձին մի ձայն արձակեց: Պտտվեցի և տեսա, որ այն խրճիթը, որտեղ ես ապրում էի վառվում է: Վարկյաններ անց ես արթանացա և հասկացա, որ դա ընդհամենը երազ էր:

Նոյեմբերի 21-27

Գրել կապակցված խոսք տրված բառերով. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, հանդարտ:
Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Ես և քույրս մեկնել էինք արտերկիր հանգստանալու: Գիշեր էր, երբ հասանք Իսպանիա: Որոշել էինք գիշերել հյուրանոցում, բարձրացանք աստիճանները և մտանք սենյակ: Ես ինձ վատ էի զգում, ինձ թվում էր, որ ջերմություն ունեմ: Հաջորդ առավոտ, ինձ շատ լավ էի զգում: Մենք որոշեցինք գնալ ծով: Գնացինք ծովը հանդարտ էր, ալիքները ջինջ էին: Անցավ որոշ ժամանակ, և ալիքները սկսեցին ծփալ, շուրջս մշուշ էր:

9-րդ դաս.-ի գրականության ցանկ
Առաջադրանք
Նախ բացիր հետևյալ հղումը. tumblr_lxoywvW53j1qfu4tho1_250.gif
5-7 նախադասությամբ հորինիր ծիծաղաշարժ պատմություն մարդու և համակարգչի անխոխադարձ սիրո մասին, վերնագրիր:

21-րդ դարն է: Եվ մարդիկ տարված են համակարգիչներով: Ոմանք դուրս չեն գալիս, ժամերով նստում են համակարգչի առջև: Ոմանք շփվում են մտերիմների հետ համակարգչով: Այսպիսով այս դարում համակաչգիչը փոխարինում է շատ բաներին: Եվ մարդու և համակարգչի հարաբերությունները կարելի է անվանել անփոխադարձ սեր:
Նոյեմբերի 14-20

«Մխիթար Սեբաստացի» նախագիծ

Հարցեր և առաջադրանքներ

Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

Կարդացեք, ծանոթացեք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.:Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը: 

Ես կարդացի Մխիթարյան միաբանության զինանշանի մասին նյութը: Գրավոր վերապատմեցի կարդացածս: Իմացա, որ Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

Նոյեմբերի 7-13

Գրականություն . «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ
Անգիր բանաստեղծություններ. «Ես ձեզ ասում եմ», «Արագածին»
Ընթերցանության նյութ. «Հավերժական սերը» բալլադը

Ես ձեզ ասում եմ
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Հավերժական սերը
I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա — ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:
Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:
Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:
Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:
-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:
Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:
Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-
Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…
Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…
Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…
III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:
Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:
-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:
Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:
Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:
Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:
Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…

Հարցեր և առաջադրանքներ

1.անծանոթ բառերի բացատրություն առցանց բառարանների օգնությամբ
Բամբիշ-թագուհի
Պիրկ-ուժեղ, ձիգ
Քղանցքն-հագուստի փեշ
Նաժիշտ-ծառա
Խարխուլ-խախուտ
Մանկլավիկ-ծառա
Սնդուս-հոտավետ բույս 
Անանց-չվերջացող

2.վերլուծիր Ավ. Իսահակյանի՝ քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները
Ավետիք Իսահակյանի մայրիկիս բանաստեղծությունը իր և իր մոր հարաբերությունների մասին էր։ Նա ման էր գալիս իր մորը։ 

Նոյեմբերի 1-6

Գրականություն . «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ

Անգիր բանաստեղծություններ. «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում» 
Ընթերցանության նյութ. «Սաադիի վերջին գարունը» արձակ պոեմը
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ
1.Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Մրահոն-սև հոնքերով
Սեգ-փառահեղ
Հորդ-առատ
Հակինթներ-կապույտ կամ կանաչ թանկարժեք քար
Անշեջ-ամնար
Գալարել-ոլորել

2.Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
Ռավեննան քաղաք է, որը գտնվում է Իտալիայում։ Ռեալտոյի կամուրջը գտնվում է Իտալիայի քաղաք Վենետիկում և ամենահայտնի կամուրջներից մեկ է համարվում։

3.Ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ եւ մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետեւ Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:

Комментариев нет:

Отправить комментарий