вторник, 5 апреля 2016 г.

Երեխայի ծնունդը ,աճը և զարգացումը

Կրծքի երեխա, երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը։ Ծնվելու և պորտալարը կտրելու պահից սկսվում է կյանքի առաջին՝ նորածնության շրջանը։ Երկրորդ ամսից սկսվում է կյանքի երկրորդ՝ կրծքի հասակի շրջանը և շարունակվում մինչև առաջին տարվա վերջը։ Այդ շրջանում տեղի է ունենում բոլոր օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ ունակությունների արագ զարգացում։ Կրծքի երեխաի ամենաբնորոշ առանձնահատկությունը հասակի երկարելը և մարմնի քաշի ավելանալն է։ Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից սկսած, կարող է տարբերակել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Երբ երեխան արդեն տասներկուերորդ ամսական է նա կարող է.
- Ցույց տալ` ինչ է ուզում առանց գոռալու:
 - Ինքնուրույն կանգնել:
 - Առանց կողմնակի օգնության մի թիչ քայլել սենյակում:
- Մոտ ազգականներին, բարեկամներին հրաժեշտ տալ` թաթիկը թափահարելով:
- Գիտակցաբար ասել << մամա >> և << պապա >>:
- Գնդակը գլորել դեպի մայրը:

Комментариев нет:

Отправить комментарий