Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են:
Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված էգլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։
Комментариев нет:
Отправить комментарий