среда, 7 июня 2017 г.

Փետրվար

Փետրվարի 20-26
Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 165, 166, 167, 168, 169, 170
«Փոխադրում ենք» նախագիծ
Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ
Թումանյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը
Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը. գաղափար բալլադի մասին
Թումանյանի «Փարվանա» բալլադը, արտասանել վերջին հատվածը
Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը, գաղափարը
Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափար պոեմի մասին, տեսակները
Արտասանել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
Թումանյանի քառյակները, գաղափար քառյակի մասին
Անգիր ասել երկու քառյակ
Փետրվարի 13-19
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 161, 162, 163, 164, 165
«Փոխադրում ենք» նախագիծ
Գրականություն. «Կարդում ենք Տերյան» նախագիծ
Անգիր բանաստեղծություններ. «Տխրություն», «Իմ խաղաղ երեկո է հիմա», «Միթե վերջին պոետն եմ ես», «Մի խառնեք մեզ»:
Առաջադրանք
Փորձիր վերլուծել Տերյանի` քեզ դուր եկած բանաստեղծությունը:
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն շատ տխուր էր:Այնտեղ պատմվում է լքված սիրո, ցավի,մռայլության, զգացմունքների և տխուրության մասին:<<Աշնան Մեղեդի>> բանաստեղծություն մեջ կա նաև գույններ էր, բայց միևնույն է այդ գույնները գորշ էին: Բանաստեղծության մեջ աշունը այսպես է նկարագրվում թաց, շատ քամի, չորացած դաշտեր:<<Ցնորք >> բանաստեղծությունը նույնպես մռայլ է, տխուր: Այնտեղ սեր կար,ցավ և նաև մահ: <<Գիշեր և հուշեր>> ժողովածուն շատ զգացմունքային էր: Այնտեղ բանաստեղծությունները նույպես մռայլ էին, թախծոտ, էլի վիշտ ու ցավ կար: Երբ կարդում եմ <<Աշուն>> բանաստեղծությունը հոգիս խաղաղվում է, բայց բանաստեղծության մեջ խոնավություն, տխրություն, քնքշություն, անձրև և քամի կա: <<Ոսկի հեքիաթ>> ժողովածուն շատ հանգիստ էր: Թեթև, մութ, տխուր, ուրախ, շատ բանաստեղծություններում կա նաև կոտրված զգացմունքներ: <<Խորհրդավոր սեր>> բանաստեղծությունում ամենաշատ հանգստություն և սեր կար նաև տխրություն: Մյուս բանաստեղծությունը դա <<Երկու ուրվական>>ն է: Բանստեղծությունը տխրության և մենակության մասին է:
Փետրվարի 6-12
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 156, 157, 158, 159, 160
«Փոխադրում ենք» նախագիծ
Փետրվարի 7-Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը. Սեբաստացում նվիրված դպիրյան ֆլեշմոբ
Գրականություն. «Կարդում ենք Տերյան» նախագիծ
Անգիր բանաստեղծություններ. «Չգիտեմ այս տխուր աշխարհում» , «Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ» , «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին», «Գարնան երեկո»
Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն-1908թ.
Հունվարի 30- փետրվարի 5
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 150, 151, 152, 153, 154, 155
Գրել կապակցված խոսք տրված բառերով՝ հաղթանակ, հերոսանալ, պաշտպանել, չընկճվել, սահման, խաղաղ, շքանշան, հուշարձան, մարտական, գրավյալ:
2016թ.-ի Ապրիլին ադրբեջանցիները ստորաբար խախտելով կքնված հրադատարի պայմանագիրը և միջազգային բոլոր նորմերը հատեցին Արցախի պետական սահմանը հարձակվելով խաղաղ բնակչության վրա: Նրանք համարում են, որ մեր կողմից ազատագրված տարածքները այդ տարածքները գրավյալ են: Մեր բանակի զինվորները առանց ընկճվելու անձնվիրաբար պաշտպանեցին հայրենի հողը և քառօրյա պատերազմում հաղթանակ տարան: Բազմաթիվ զինվորներ հերոսացան մարտական գործողությունների ժամանակ: Նրանցից շատերը արժանացան հետ մահու շքանշանների: Զոհված մարտիկների հիշատակին կառուցվում է հուշարձան:
Շարադրանքը պետք է կազմված լինի 6-7 նախադասություններից և պարունակի 60-70 բառ:
«Փոխադրում ենք» նախագիծ
Գրականություն. «Կարդում ենք Տերյան» նախագիծ
Համացանցից գտիր տեղեկություններ Տերյանի մասին, կարդա և բանավոր ներկայացրու դասարանում:
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

Комментариев нет:

Отправить комментарий