Ապրիլի 24-30
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 200, 201, 202, 203, 204, 205
Անգիր բանաստեղծություններ. Դանիել Վարուժան «Ձոն», «Ցորյանի ծովեր»
Գրիգոր Զոհրապի պատգամը
Զոհրապ, բանաստեղծություններ
Ռուբեն Սևակ, բանաստեղծություններ
Ապրիլի 17-23
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 195, 196, 197, 198, 199, 200
Փոխադրություն 8-9 դասարաններ
Գրականություն. Արևմտահայ գրականության ընթերցումներ
Ապրիլի 20-ին ծնվել է Դանիել Վարուժանը
Դանիել Վարուժան, բանաստեղծություններ
Ապրիլի 10-17
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 190, 191, 192, 193, 194, 195
Փոխադրություն 8-9 դասարաններ
Գրականություն. Համո Սահյան
Համո Սահյանի ստեղծագործությունը
Անգիր բանաստեղծություն. «Իմ քարափներն ու ես»
Ապրիլի 3-9
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 185, 186, 187, 188, 189, 190
Փոխադրություն 8-9 դասարաններ
Գրականություն. Համո Սահյան
Համո Սահյանի ստեղծագործությունը
Ընթերցվող բանաստեղծություններ. «Անունդ տալիս», «Ուր որ նայում եմ»
Անգիր բանաստեղծություն. «Իմ քարափներն ու ես»
Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Ուր որ նայում եմ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։
Իմ քարափներն ու ես
Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:
Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:
Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:
Հարցեր և առաջադրանքներ
Գրիր շարադրություն՝ «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
Կարծես գտնված լինեմ մի անսովոր երազում, որից արթնանալն ու այնտեղ մնալու մեջ տարբերություն չկա՛: Եվ լռությունն էլ իր գործն է անում. փակում է տգետների բերանն ու բաց անում այն մարդկանց բերանը, որոնք ունեն խոսելու հնարավորություն ու կարևորություն։Հաճախ մարդիկ խոսում են կամ լռում ոչ ճիշտ պահին: Լռությունը երբեք չի ներում նրանց, ովքեր այն խախտում են անտեղի` խոսելով պարզապես չլռելու համար:

Комментариев нет:
Отправить комментарий